Նոր Արեշի բնակարաններից մեկում հրդեհի հետևանքով կա զոհ. օգնություն է ցուցաբերվել 4 անձի

Նոր Արեշի բնակարաններից մեկում հրդեհի հետևանքով կա զոհ. օգնություն է ցուցաբերվել 4 անձի

Մայիսի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու. վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:34-ին, մարվել՝ մայիսի 31-ին, ժամը 00:13-ին: Այրվել է բնակարանը՝ գույքով: Բնակարանում հայտնաբերվել է Լ. Չ.-ի (ծնված 1960 թ․) դին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում