Harley-Davidson-ը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկրճատի իր աշխատակիցների 13 տոկոսին

Ամերիկյան Harley-Davidson ընկերությունը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկրճատի իր աշխատակիցների 13 տոկոսին, հաղորդում է Wall Street Journal-ը: Նման որոշումը ընկերությունը բացատրել է կորոնավիրուսի հետ կապված կորուստների ֆոնին ծախսերի կրճատման հետ:
Պարբերականը նշում է, որ ընկերության մոտ խնդիրն են առաջացել պանդեմիայի հետ կապված ճգնաժամից առաջ:
Ամերիկյան շուկայում բրենդի վաճառքը նվազել է վերջին մի քանի տարում, ինչը հանգեցրել է ղեկավարությունում կադրային փոփոխություններին:
Ավելի վաղ կրճատումների մասին հայտնել են այլ հայտնի ընկերություններ՝ United Airlines-ը, Levi Strauss-ը եւ Wallgreens Boots-ը:
Կարծիքներ