Հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, առողջացել 510 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, առողջացել 510 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 350 դեպք, որից 327 հազար 539-ը`առողջացած, 7885-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6437 բուժառու: Մեկ օրում կատարվել է 7069 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք, առողջացել է 510 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 479 հազար 389-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում