Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին նրբանցքի, Ներսիսյան փողոցի թիվ 1, 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, Իսահակյան փողոցի 2-րդ փակուղու գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ձերժինսկու, Աճառյան, Մուսայելյան, Ն. Ստեփանյան, Կնունյանց, Մ. Մելքոնյան, Իսակովի, Կասյան, Աղայան, Ներսիսյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը՝ Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Սիվաշական թաղամասերի, Դարպաս, Բազում բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև մայիսի 22-ը՝ ժամը 21:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Կարծիքներ