Իրանը նավթաբեռնման լցանավ է ուղարկել Վենեսուելա. Bloomberg

Իրանի ազգային նավթընկերության (NIOC) կողմից վարձով վերցված Ndros նավթալցանավը Վենեսուելայի ափ Է ժամանել նավթաբեռնման համար, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո գտնվող երկու երկրների միջեւ կապերն ավելի ու ավելի սերտ են դառնում: Այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նրա տնօրինության տակ հայտնված փաստաթղթերը:
Գործակալությունը նշում Է, որ փաստաթղթերի համաձայն, Ndros լցանավը պետք Է Merey 16 տեսակի 1,9 մլն բարել նավթ բեռնի Խոսե նավահանգստում: «NIOC- նշվել Է որպես սպասարկյալ, PDVSA-ը՝ որպես բեռնառաքող»,-ասվում Է փաստաթղթերում:
Թեհրանը բենզին եւ սննդամթերք Է մատակարարում Վենեսուելային, իսկ Կարակասն Իրանին՝ ոսկի՝ որպես հատուցում օգնության համար, նշում Է գործակալությունը:
Այսպես, դեկտեմբերի սկզբին Իրանը Վենեսուելա Է ուղարկել վառելանյութով վեռնված նավերի՝ այդ ողջ ժամանակաշրջանում ամենախոշոր խմբաքանակը. ընդամենը հաշվել Է վառելանյութով բեռնված մոտավորապես տասը լցանավ: Իրանի եւ Վենեսուելայի համագործակցության դեմ քանիցս հանդես Է եկել ԱՄՆ-ը, որը պատժամիջոցներ Է սահմանել երկու երկրների նկատմամբ:
Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, երկրի արդարադատության նախարարությունն օգոստոսին հաղորդել Էր Վենեսուելա ուղարկված չորս լցանավ իրանական նավթի բռնագրավման մասին: Սակայն հետագայում Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն նշել Է, որ Վաշինգտոնի կողմից բռնագրավված վառելանյութը պատկանել Է Վենեսուելային, այլ ոչ թե Իրանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ