Բացահայտվել է ուղեղը ծերացումից պաշտպանելու անսպասելի միջոց

Բացահայտվել է ուղեղը ծերացումից պաշտպանելու անսպասելի միջոց

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ աղիների բակտերիաները նպաստում են մեծահասակների գլխուղեղի նոր նյարդային բջիջների ձևավորմանը, ինչը պոտենցիալ կերպով կարող է կանխել հիշողության կորուստը ծեր տարիքում և վերականգնել նյարդային հյուսվածքը վնասվածքից հետո: Ուղեղի պաշտպանության անսպասելի միջոցի մասին հաղորդվում է MedicalXpress-ում:

Աղիքային մանրէները, որոնք նյութափոխանակում են անփոխարինելի տրիպտոֆան ամինաթթուն, զատում են ինդոլների մոլեկուլներ, որոնք խթանում են մեծահասակների ուղեղում նոր բջիջների զարգացումը։

Հետազոտության արդյունքները կօգնեն մշակել նոր հակատարիքային թերապիայի տարբերակներ՝ դանդաղեցնելով հիշողության կորուստը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում