Ֆրանսիացիներին նախազգուշացրել են անհետացման վտանգի մասին

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարիոն Մարեշակ Լը Պենը հայտարարել է, որ 2050 թվականին երկրի բնիկ ժողովուրդը կդառնա փոքրամասնություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Valeurs actuelles-ին:
Նրա կարծիքով՝ այդ արդյունքին կհանգեցնի Փարիզի ներկայիս քաղաքական կուրսը:
«Կլինի՞ արդյոք Ֆրանսիան ինչպես նախկինում, եթե վաղը մենք դառնանք իսլամական հանրապետություն: Ես բոլորովին վստահ չեմ դրանում»,-նշել է նախկին պատգամավորը:
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ հավատում է Ֆրանսիայում օտարերկրիացիների ասիմիլյացիային: Սակայն, նրա խոսքով, դա այլեւս տեղի չի ունենում, քանի որ «օտարերկրյա մշակույթները սկսում են գերիշխել» տեղականի նկատմամբ:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել ֆրանսիացի պաշտոնաթող գեներալների եւ զինվորականների խումբը: Իրենց անանուն ուղերձում նրանք նախազգուշացրել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնին պետության վախճանի ռիսկի մասին: Զորավարների կարծիքով՝ իսլամիստները զավթում են երկրի արվարձանները եւ հաստատում այդտեղ կարգեր, որոնք հակասում են սահմանադրությանը: Նամակի հեղինակները պնդում են, որ միջոցներ կձեռնարկեն պետությունը փրկելու համար, եթե իշխանություններն անգործության մատնվեն:
Կարծիքներ