Նեպալցի բժիշկները նախազգուշացրել են երկրում ակորոնավիրուսային ճգնաժամի մասին

Նեպալցի բժիշկները նախազգուշացրել են երկրում ակորոնավիրուսային ճգնաժամի մասին

Նեպալցի բժիշկները նախազգուշացրել են երկրում առկա ճգնաժամի մասին, ինչը պայմանավորված է հարևան Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի կործանարար ալիքի տարածմամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Հինգշաբթի օրը Նեպալը հայտարարել էր 24 ժամում կորոնավիրուսային վարակի գրանցման 9070 դեպքերի մասին՝ ի տարբերություն անցյալ ամսվա 298 դեպքերի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ համավարակի սկզբից ի վեր երկրում վարակի հետևանքով մահացել է ավելի քան 3500 մարդ, որոնցից 400-ը՝ վերջին երկու շաբաթների ընթացքում։

Կատմանդուի առաջադեմ բժշկության և վիրաբուժության հիվանդանոցի ղեկավար Ջիոթինդրա Շարման ասել է․ «Այս պահին կորոնավիրով վարակվածների բուժմամբ զբաղվող ոչ մի հիվանդանոցում մահճակալներ չկան և, նույնիսկ եթե մահճակալների հարցը կարգավորվի, զգալի թվով թթվածնի պակաս կա»:

30 միլիոն բնակչություն ունեցող Նեպալն առայժմ ստացել է պատվաստանյութի 2,4 միլիոն չափաբաժին, սակավաթիվ մարդիկ ստացել են պատվաստանյութի առաջին ներարկումը միայն։

Անցյալ շաբաթ Նեպալը հնդիկներին արգելել է շահագործել Կատմանդուն՝ որպես տարանցիկ ճանապարհ այն բանից հետո, երբ Հնդկաստանը արգելափակել է երկրի արտաքին թռիչքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում