Աջակցող էիք ձեր կուսակցությանն աջակցեիք, գոնե թասիբի ընկնեիք ու 5 տարի հետո ընտրություններին մասնակցեիք.Հասմիկ Հակոբյան

Աջակցող էիք ձեր կուսակցությանն աջակցեիք, գոնե թասիբի ընկնեիք ու 5 տարի հետո ընտրություններին մասնակցեիք.Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյանը գրել է.

Բոլոր քաղաքական կուսակցությունների գոյության իմաստն ընտրությունների մասկացելն ու սեփական ծրագրերը իրագործելու հնարավորություն ստանալն է:

Հանրապետական կուսակցությունը որոշել է ԱՆՄԻՋԱԿԱՆ չմասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Լավ լուրն այն է, որ ճիշտ են գնահատում իրենց շանսերը, ընդունում են, որ տոտալ մերժված են:

Բայց ի՞նչ է նշանակում ԱՆՄԻՋԱԿԱՆ չմասնակցելը, այսինքն՝ միջնորդավորված կմասնակցե՞ն)))

Կսատարեն Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար-երբեմնի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի Կարապետյանի որդո՞ւն, թե՝ այնուամենայնիվ ՀՀԿ ՄԻՊ-փոխնախարար Թաթոյանին:

Ինչպես էլ որոշեն միջնորդել, միևնույնն է, զրոն մնում է 0: Աջակցող էիք ձեր կուսակցությանն աջակցեիք, գոնե թասիբի ընկնեիք ու 5 տարի հետո ընտրություններին մասնակցեիք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում