Ալժիրի նախագահը կոչ է արել բոլոր առաջնորդներին մասնակցել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

Ալժիրի նախագահը կոչ է արել բոլոր առաջնորդներին մասնակցել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

Ալժիրի մայրաքաղաքում նախատեսված Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը պետք է համախմբի արաբներին՝ հակազդելու նրանց վրա գործադրվող արտաքին ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը չորեքշաբթի օրը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպմանը, հայտնում է SANA-ն։

Գործակալության տվյալներով՝ զրույցի ընթացքում Ալժիրի առաջնորդը «ամենաջերմ ողջույնները» է փոխանցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։ Նա հիացմունք է հայտնել «սիրիական ժողովրդի տոկունության, ահաբեկչության դեմ պատերազմում նրա հաջողության և դավադրությունների դիմաց ինքնիշխանության պահպանման համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում