Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։

 

Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքը շարունակում են 24-ժամյա ռեժիմով։

 

Հիմնադրամը կոչ է անում վարորդներին լինել առավել զգոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում