Լավրովից դեռ այլ բաներ էլ եք լսելու, ռուսական հայեցակարգում Արցախի մնացած մասն էլ հայկական չէ, ռուսական է․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շարունակում է վերլուծել լավրովյան ինքնաբացահայտումները։ Դիմելով հասարակությանը՝ Սաֆարյանը գրել է․
«Լավրովյան ինքնաբացահայտումից շոկահարված հայ ժողովուրդ։ Եթե դուք այսօր զարմացել եք այն հայտարարությունից, որ մեր «դաշնակիցը» շատ վաղուցվանից 7 շրջանները համարել է Ադրբեջանինը, դեռ մի ուրախացեք կամ մեկնաբանեք, թե նա Արցախի մնացած մասը համարել է ոչ Ադրբեջանինը կամ հայկական։
Դուք դեռ ռուսական հայեցակարգն ամբողջությամբ չեք լսել, հետևաբար նյարդերն ամուր պահեք։ Ամբողջական հայեցակարգում Արցախի մնացած մասն էլ հայկական չէ, այլ ռուսական է։ Այդպիսին է այն Պուտինյան նեոիմպերիական հայեցակարգում, իսկ եթե Ադրբեջանը լավ գին տա (մտնի ռուսական հովանոցի տակ), ապա դա էլ կհայտարարվի ադրբեջանական, ինչպես 7 շրջանը...
Այնպես որ՝ Լավրովից դեռ այլ բաներ էլ եք լսելու, որոնց մասին ասել ենք շատ վաղուց, ասում ենք այժմ ու բոլորը չէ, որ հավատացել են....»։
Կարծիքներ