Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացությունն աճում է

Ֆրանսիական իշխանությունները 5-րդ օրն անընդմեջ գրանցում են կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվի ավելացում, հատկապես հնդկական ծագման Դելտա շտամով։ Այս մասին հայտնել է երկրի առողջպահության նախարար Օլիվիե Վերանն իր թվիթերյան էջում։
Նախարարը կանխատեսում է, որ վարակի նոր ալիքը կպատի երկիրն ընթացիկ ամսվա վերջին։
Նա հավելել է, որ դա կապված է շտամի վարակելիությամբ։ Իսկ հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է պահպանել սահմանափակող միջոցառումները, պատվաստվել։
«Պատվաստվելուց հետո մենք շատ ավելի քիչ ենք վարակվում, շատ ավելի քիչ ենք փոխանցում վիրուսը և այլևս չենք ապրում սթրեսի պայմաններում։ Հասնել կոլեկտիվ իմունիտետի՝ կոլեկտիվ մարտահրավեր է, եկեք միասին դա անենք»,-կոչ է արել նախարարը։
Վերջին տվյալներով՝ մինչ օրս Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5,8 մլն դեպք, ավելի քան 111 հազար մարդ մահացել է։ Հիվանդացության մակարդակով երկիրը գտնվում է 4-րդ տեղում՝ ԱՄՆ-ից (35 մլն դեպք), Հնդկաստանից (30,5 մլն) և Բրազիլիայից (18,8 մլն) հետո։
Կարծիքներ