ԱՄՆ-ում 150 մարդ Է զոհվել տոնական հանգստյան օրերին հրաձգության հետ կապված միջադեպերում. CNN

ԱՄՆ-ում 150 մարդ Է զոհվել տոնական հանգստյան օրերին հրաձգության հետ կապված միջադեպերում. CNN

ԱՄՆ-ում առնվազն 150 մարդ դարձել Է 400-ից ավելի միջադեպերի հետ կապված հրաձգության զոհ անցած երկարատեւ հանգստյան օրերին, երբ ամերիկացիները նշել են Անկախության օրը (հուլիսի 4-ին): Հուլիսի 5-ի երեկոյան այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Gun Violence Archive հետազոտական խմբի տվյալները, որը հետեւում Է երկրում բռնության դեպքերին: Խումբն արձանագրել Է Միացյալ Նահանգների քաղաքների մեծ մասում բռնի հանցագործությունների աճ, հատկապես հրազենի կիրառամամբ:

Հուլիսի 2 - 4-ը Նյու Յորքում արձանագրվել Է 21 միջադեպ, որոնց զոհ Է դարձել 26 մարդ: Դա ավելի քիչ Է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, երբ հրաձգության հետ կապված 25 միջադեպերում հրազենային վերքեր Էր ստացել 30 մարդ:

Ամբողջությամբ վերցված, արձանագրում Է CNN-ը, Նյու Յորքում դիտվում Է հրազենի կիրառմամբ բռնության աճ «մինչեւ մակարդակներ, որոնք այնտեղ չեն գրանցվել շատ տաիներ»: Ընթացիկ տարում քաղաքում այդ ցուցանիշը 2020 թվականի նույն ժամանակամիջոցի համամատությամբ մեծացել Է 40 տոկոսով. 885 զոհ 767 միջադեպերից: Չիկագոյում (Իլինոյսի նահանգ), ոստիկանության քաղաքային վարչության գլխավոր կոմիսար Դեւիդ Բրաունի խոսքով՝ «անցած հանգստյան օրերն ամենաբարդն Էին տարվա մեջ». 83 հրազենային վիրավորումներ, որնցից 14-ը եղան մահացու: Զոհվել են նաեւ հինգ եւ վեց տարեկան երկու աղջնակներ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեը հունիսի 23-ին ներկայացրել Է ԱՄՆ-ում հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը: Վարչակազմը մտադիր Է նպատակին հասնել ապօրինի զինավաճառներին պատասխանատվության ենթարկելով եւ դաշնային իշխանությունների կողմից օժանդակություն ցույց տալով տեղական իրավապահ մամիններին: Սպիտակ տան հայտարարության մեջ նշված Է, որ 2020 թվականին երկրի խոշոր քաղաքներում սպանությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ 30 տոկոսով աճել Է: 8 տոկոսով աճել Է հրազենի կիրառմամբ հարձակումների թիվը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում սպանությունների թիվն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ աճել Է 24 տոկոսով եւ 49 տոկոսով 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում