Նոր մանրամասներ Երևան-Մեղրի ճանապարհի ավտոգազալցակայանի պայթյունից. կա զոհ

Նոր մանրամասներ Երևան-Մեղրի ճանապարհի ավտոգազալցակայանի պայթյունից. կա զոհ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի 29-ին՝ ժամը 19:43-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի էր ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայրից քաղաքացի Ա. Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել էր Երևանի «Էրեբունի» ԲԿ:

ՆԳՆ փրկրարար ծառայությունը քիչ առաջ հայտնել է, որ հոսպիտալացված քաղաքացին մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել անվտանգության միջոցառումներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում