Սյունիքի Բալաք գյուղի, Գեղարքունիքի Ծովագյուղի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

Սյունիքի Բալաք գյուղի, Գեղարքունիքի Ծովագյուղի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մի հատվածի, ժամը 09:00-18:00-ն` Սյունիքի մարզի Բալաք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:              

Ինչպես տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում