Իջևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը հայտնաբերվել է ճամփեզրին

Իջևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը հայտնաբերվել է ճամփեզրին

Հուլիսի 21-ին՝ ժամը 17։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1975 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Թ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 30 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները ճամփեզրին ընկած հայտնաբերել են Մ. Վ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում