Թեհրանում կկայանա Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Թեհրանում կկայանա Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։

Եռակողմ հանդիպումը կայանալու է հուլիսի 19-ին։ Երեք երկրի առաջնորդները քննարկելու են Սիրիայի խնդիրը։

Ermenihaber-ը հայտնում է, որ Թեհրանում նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումների անցկացում։

Էրդողան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում