Թագուհի Թովմասյանը բացահայտ ստում է. Չախոյանը՝ Հանրայինի եթերում պատգամավորի արած հայտարարության մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադառնալով Թագուհի Թովմասյանի՝ Հարնայինի եթերում արված հայտարարության, Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հերթական սուտը ըննդիմադիր պատգամավորի կողմից:
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է թե «Իշխանությունն ասում է Արցախը տանք, խաղաղ ապրենք»: Թագուհի Թովմասյանը բացահայտ ստում է, իշխանությունը երբևէ նման բան չի ասել և չի վարել նման քաղաքականություն:
Ավելին իշխանությունը 44 օր պայքարել է Լեռնային Ղարաբաղի համար և մինչ օրս էլ պայքարում է այն ամենի համար, ինչ բանավոր հանձնում էր Թագուհի Թովմասյանի քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Կառավարությունը 2023 թվականի բյուջեից 144 մլրդ դրամ հատկացնելու է Լեռնային Ղարաբաղին, նույնքան գումար, որքան և այս տարի, և ոչ մի դրամ պակաս։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համար իշխանությունը ցանկանում է երկարաձգել ռուս խաղաղապահների առաքելությունը, կարգավիճակի հարցում` համաձայնել է ռուսական առաջարկին` անորոշ ժամանակով հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Եվ ի վերջո, իշխանությունը փորձում է բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, որը հենց Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք դուրս մնաց բանակցային սեղանից»։
Կարծիքներ