Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

Հայաստանը 49 միլիոն դրամի հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային

ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը կտրամադրվի մարդասիրական օգնություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի համաձայն՝ կառավարությունը կտրամադրվի 49 մլն դրամ՝ օգնության միջոցառումները կազմակերպելու նպատակով։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք և դեղորայք՝ ուղղված սոցիալ-տնտեսական առաջնային կարիքների ապահովմանը։

Մասնավորապես, նախատեսվում է հետևյալ վերաբաշխումը՝ 25,9 մլն դրամ՝ առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերման համար, 23,1 մլն դրամ՝ կենցաղային և հանրային սննդի նյութերի մատակարարման համար։

Ըստ նախագծի՝ օգնությունն ուղղվելու է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ կյանքի և առողջության անվտանգության ապահովման միջոցով։

Որոշումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի վերաբաշխման միջոցով, առանց լրացուցիչ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում