Իմ և մյուսների անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը, ես էլ եմ պատգամավորի թեկնածու. վարչապետ

Իմ և մյուսների անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը, ես էլ եմ պատգամավորի թեկնածու. վարչապետ

«Իմ կամ մյուսների անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական պրոցեսները տեղի են ունենում բաց, թափանցիկ, և այդտեղ որոշումները կայացվում են կոլեգիալ»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ն մարդիկ, որոնք չեն կարող իր ընտրական ճանապարհն անցնել կամ ՔՊ ցուցակում հայտնվելու համար իր կողմից պետք է անցնեն «զտման ճանապարհ», ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ ՔՊ վարչության նախագահն է, որի ձայնն ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ այդ հարցերը լուծվում են անձնական եղանակով:

«Այդ հարցերը կան, որոնք վերաբերում են կուսակցությանը։ Դա անձի մասին չէ, կուսակցության մասին է, և կուսակցությունն ինքն է տալիս այդ հարցերի պատասխանները։ Ես պատգամավորի թեկնածու եմ և հավակնում եմ լինել նաև վարչապետի թեկնածու»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում