Դանիան կիսաեզրափակչում է. Եվրո-2020

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Դանիայի հավաքականը կարողացավ 2-1 հաշվով հաղթել Չեխիայի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին, Թոմաս Դիլեյնիի հարվածից հետո: 42-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Դոլբերգը։ Երկրորդ կեսի սկզբնամասում Պատրիկ Շիկը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ խփելով իր 5-րդ գոլն այս առաջնությունում։ Ավելին անել չեխերը չկարողացան: Այսպիսով, դանիացիները դուրս եկան կիսաեզրափակիչ։
Կարծիքներ