Facebook-ի արժեքը գերազանցել է տրիլիոն դոլարը

Facebook-ի արժեքը գերազանցել է տրիլիոն դոլարը

Facebook ամերիկյան ընկերությունը (հիմնադիր՝ Մարկ Ցուկերբերգ) դարձել է ամենաերիտասարդ ընկերությունը, որի շուկայական արժեքը գերազանցել է 1 տրլն դոլարը, գրում է Bloomberg գործակալությունը։

Ընկերության արժեքի այսպիսի թռիչքը տեղի է ունեցել դատարանի՝ Facebook-ի կողմից հակամենաշնորհային օրենսդրության խախտման գործը փակելու վճռի ֆոնին։ Մերժվել է միանգամից երկու հայց՝ ներկայացված Դաշնային առեւտրային հանձնաժողովի եւ նահանգների կոալիցիայի կողմից։

Դատավորի այդ վճռից հետո Facebook-ի բաժնեթղթերի գինը հասել է մեկ հատը 355,64 դոլարի։

Կորոնավիրուսի համավարակի շրջանում ընկերների եւ գործընկերների հետ կապի պահպանմանն աջակցելու համար ընկերության հավելվածների աճող պոպուլյարության շնորհիվ 2021թ. ընկերության բաժնեթղթերն աճել են 30 տոկոսով։

Դա հանգեցրել է ընկերության օգտատերերի կայուն աճի եւ թվային գովազդի բարձր պահանջարկի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում