2021թ. պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում․ Ալեն Սիմոնյան

2021թ. պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում․ Ալեն Սիմոնյան

Հարգելի հայրենակիցներ 

 2021թ. պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում։

 Պատգամավորները պատերազմից հետո պարգևավճար չեն ստացել և չեն ստանալու:

 Պատերազմից առաջ նույնպես մի քանի ամիս չեն ստացել (փոխանցվել է կովիդ հիմնադրամին)։ Ստացել են Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։

 Պարգևավճար չստանալուց բացի՝ պատգամավորների մի մասն իրենց աշխատավարձն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել են հիմնադրամին։ Ոչ միայն հիմա, այլև նախորդ ամիսներին։ Մարդիկ կան, մի քանի միլիոն դրամ են փոխանցել։

Պատգամավորներն այս ամենի մասին չեն խոսում։

Հիմա 2 հարց.

Ի՞նչ նպատակ են հետապնդում պատերազմի օրերին ՀՀ իշխանության վերաբերյալ ՍՈՒՏ տարածող և ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ անող անձիք, կայքերը, ֆեյքերը և իրենց հետևում թաքնված դերակատարները: Ի՞նչ տարբերություն կա իրենց և Ալիևի կամ Էրդողանի քարոզիչների միջև:

Հ.Գ. Համացանցի տարբեր հարթակներում տեսնում եմ շատ քաղաքական ընդդիմախոսների, որոնք այս օրերին իրենց գիտելիքը, կարողությունները դրել են ու բանեցնում են մեկ ընդհանուր նպատակի համար` ադրբեջանա-թուրքական ճակատը ջարդելու համար:
Հարգանքներս Ձեզ

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ԴՈՒԽՈՎ #ԴԱԽԱԶ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում