ՄՊՀ նախագահը մեկնել է Վրաստան

ՄՊՀ նախագահը մեկնել է Վրաստան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վրաստանի ազգային մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեի հրավերով մեկնել է Վրաստան՝ նոյեմբերի 16-17-ը Թբիլիսիում կայանալիք Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Հանձնաժողովից հայտնում են, որ համաժողովի ընթացքում քննարկվելու են մրցակցության քաղաքականությանը, սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմների կիրառմանը, մրցակցային մարմինների կողմից այդ ուղղություններով իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում