Մեխիկոյի մետրոյում գնացքներ են բախվել

Մեխիկոյի մետրոյում գնացքներ են բախվել

Շաբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաքի մետրոյի երրորդ գծում երկու գնացքի բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 57-ի, Twitter-ում հայտնել է քաղաքի հասարակական անվտանգության վարչության ղեկավար Օմար Գարսիան։

Նա հրապարակել է վիրավորների թարմացված ցուցակը։ Թվարկված է առնվազն մեկ անչափահաս, խոսքը 16-ամյա աղջկա մասին է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Մեխիկոյի բժշկական հաստատություններ, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ օգնություն։ Նրանց վիճակի մասին տեղեկությունները չեն հրապարակվում։ Գարսիան ասաց, որ գնացքում արգելափակված չորս մարդկանցից բոլորը հեռացվել են։ «Շարունակում ենք [նրանց] ցուցաբերել բժշկական օգնություն, հաստատվել է մեկ մարդու մահ»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում