ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը Ադրբեջանին կոչ արեց ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը Ադրբեջանին կոչ արեց ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնում։ Քննարկման առարկան Լաչինի միջանցքի փակումն է։

Քննարկման ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչն իր խոսքում Ադրբեջանին կոչ արեց ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հորդորեց խնդրի լուծմամբ շահագրգիռ այլ կողմերի ակտիվ մասնակցություն ունենալ այդ հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում