Մեքսիկայի կենտրոնում գտնվող տներից մեկում գազի բալոնի պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել

Մեքսիկայի կենտրոնում գտնվող տներից մեկում գազի բալոնի պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել

Կենտրոնական Մեքսիկայի Պուեբլա քաղաքի բնակելի շենքում կիրակի օրը գազի բալոն է պայթել։ Առնվազն 14 մարդ վիրավորվել է, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը Twitter-ում։

«Այսօր հայտնի է 14 վիրավորի մասին, շենքը զգալի վնաս է կրել, վնասվել են նաև հարակից մի քանի տներ»,- ասվում է գրառման մեջ։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Վեց տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում