«Երևանի ավտոբուս»-ի 2 վարորդի բռնության դեպքով Նուբարաշենի բաժնում հաղորդում է ստացվել

Այս պահին համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ուղևորի և 97 համարի ավտոբուսի վարորդի միջև առաջացած վիճաբանության դեպքի առթիվ ընդունվում է հաղորդում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ այս պահին դեպքից տուժած վարորդի առողջական վիճակի մասին ոչինչ չեն կարող ասել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 14-ին միջադեպ է տեղի ունեցել 97 համարի ավտոբուսում: Վարորդի՝ ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
Կարծիքներ