Կալիֆոռնիայում 6800 կիլոգրամ անօրինական հրավառելիք են բռնագրավել

Կալիֆոռնիայի իշխանությունները 6804 կիլոգրամ անօրինական հրավառելիք եւ 1 մլն դոլար են բռնագրավել անօրինական պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի տարածման հետաքննության շրջանակներում: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում բնակչությանը կոչ Է արվում հրաժարվել հրավառություններից Անկախության օրը, որը նշվում Է հուլիսի 4-ին: Իշխանությունները երկյուղում են, որ դա կարող Է անտառային հրդեհների պատճառ դառնալ երաշտի պայմաններում:
Այս տարի արդեն հայտնաբերվել Է նմանօրինակ մի քանի դեպք, այդ թվում՝ երեխայի մեղքով, որը հրախաղով Է զբաղվել: Մարտ ամսին Կալիֆոռնիայում հրավառելիքի խոշոր պայթյունի պատճառով զոհվել Է երկու մարդ, ինչպես նաեւ առնվազն 3,2 մլն դոլար գումարի վնաս Է հասցվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ