ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով վիրավորվել է երեք մարդ

ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով վիրավորվել է երեք մարդ

Առնվազն երեք մարդ վիրավորվել է ուրբաթ կեսօրին ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Դուրհամ քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը ։

Նրա խոսքով, ոստիկանությունը բերման է ենթարկել մեկ անձի։ Հարձակվողի, միջադեպի պատճառների և վիրավորների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Տեղի ոստիկանությունը թվիթերում գրել է , որ առևտրի կենտրոնը ներկայումս տարհանվում է։ Համալիրը կփակվի մինչև հետաքննությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում