Նիկարագուայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նիկարագուայում չորեքշաբթի 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լեոն քաղաքից 23 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 175 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 134 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Կարծիքներ