Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են անասնաբույժին պատկանող գողացված ու մnրթված կովերին

Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են անասնաբույժին պատկանող գողացված ու մnրթված կովերին

Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում անասնագողություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները, հասնելով Աղվերան, հանգստյան գոտու մոտ հայտնաբերել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ, ապա մոտ 2 կմ շառավղով հետախուզական աշխատանքներ են կատարել և «Կրիստալ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող արոտավայրում՝ մարդկանց տեսադաշտից բավականին հեռու հատվածում, հայտնաբերել են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին՝ արդեն մորթված վիճակում: 

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են տուժածին, ով Արզաքան գյուղի բնակիչ 37-ամյա Հրաչյա Գրիգորյանն է, ում հայրը գյուղի անասնաբույժն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ գողացված ու մորթված խոշոր եղջերավոր անասունները գնահատվում են 1 մլն 200 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում