Թրևիս Սքոթի համերգի հրմշտոցի զոհերի թիվը հասել է 10-ի

Թրևիս Սքոթի համերգի հրմշտոցի զոհերի թիվը հասել է 10-ի

Նոյեմբերի 5-ին Տեխաս նահանգի Հյուսթոնում Astroworld փառատոնում ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ սկսված հրմշտոցի զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքին։

Համերգի ժամանակ վիրավորված իննամյա տղան կիրակի օրը մահացել է հիվանդանոցում։

Ընդհանուր առմամբ միջոցառմանը եկել է մոտ 50 հազար մարդ։ Միջադեպի պատճառով համերգը դադարեցվել է, իսկ փառատոնի երկրորդ օրը չեղարկվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում