Չինաստանում գնացքը վրաերթի Է ենթարկել երկաթուղու բանվորներին

Առնվազն ինը մարդ Է զոհվել ՉԺՀ-ի հյուսիս - արեւմուքի Գանսուի նահանգում երկաթուղու բանվորների գնացքով վրաերթի հետեւնքով: Այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 4-ին տեղական ժամանակով 05:19-ին (երեւանի ժամանակով 01:19-ին) Ցզինչուանի քաղաքային օկրուգի տարածքում, երբ Ուրումչիից (Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջան) Հանչժոու (Չժեցզյանի նահանգ) մեկնող № к596 գնացքը վրաերթի Է ենթարկել բանվորներին, որոնք շինարարական աշխատանքներ են կատարել երկաթուղում: Այլ մանրամասներ առայժմ չեն հայտնվում: Տեղում ընթանում են փրկարարական աշխատանքներ, միջադեպի պատճառները պազվում են, կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ