Վարդան Մինասյանի «Տարազը» վերջապես հաղթանակ տարավ

Վարդան Մինասյանի «Տարազը» վերջապես հաղթանակ տարավ` ընդհատելով առանց հաղթանակների 10 հանդիպումների շարքը ֆուտբոլի Ղազախստանի առաջնությունում:
19-րդ տուրում Մինասյանի թիմն ընդունել էր «Կասպիյին» և հաղթել է նվազագույն հաշվով: Այժմ 23 միավորով «Տարազը» զբաղեցնում է 9-րդ տեղը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Կասպիյին» չհաղթելու դեպքում Վարդան Մինասյանը կարող է հեռացվել «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Կարծիքներ