Օդեսա Է ժամանել ամերիկյան երկու պարեկային կատեր

Օդեսա Է ժամանել ամերիկյան երկու պարեկային կատեր

 Island դասի  ամերիկյան երկու պարեկային կատեր, որոնք փոխանցվել են Ուկրաինային, ժամանել են Օդեսա: Այդ մասին հաղորդել Է «Ռեն ՏՎ» հեռուստաալիքը:

Ocean Grand փոխադրանավը, որը տեղ Է հասցրել կատերները, ճանապարհ Է ընկել Բալթիմորից: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում պարեկային կատերները նավի «կառանատեղից» հեռացել են, բայց թե երբ Ուկրաինան ձեռնամուխ կլինի դրանց շահագործմանը, առայժմ հայտնի չԷ: ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել Է, որ այդ նավերը «կօգնեն ամրապնդելու Ուկրաինայի ծովային անվտանգությունը եւ կբարձրացնեն ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի ռազմածովային ուժերի օպերատիվ համատեղելիությունը:

Դրանք ռազմական օգնության մի մասն են, որն Սպիտակ տունը Կիեւին տրամադրում Է 2014 թվականից: Ավելի վաղ հոկտեմբերի 30-ին Սեւ ծով Էր դուրս եկել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Porter Էսկադրային ականակիրը՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով: Ինչպես հաղորդել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, ռուսաստանցի զինվորականներն անմիջապես սկսել են նրանց հետեւել: Հաջորդ օրը Սեւ ծով Է ուղեւորվել ամերիկյան հրամանատարաշտաբային USS Mount Whitney նավը: Ավելի ուշ, նոյեմբերի 3-ին, Սեւ ծովի ջրատարածք Է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «John Lenthall» լցանավը, իսկ նոյեմբերի 4-ին ժամանել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Mount Whitney» նավը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում