Թուրքիան սկսել է արգելքներ դնել գովազդի վրա Twitter-ում

Թուրքիան սկսել է արգելքներ դնել գովազդի վրա Twitter-ում

Թուրքիան սկսել է արգելք դնել Twitter-ում գովազդի վրա` ընկերության կողմից սոցցանցերի մասին նոր օրենքին չհետեւելու պատճառով, հայտարարել է Թուրքիայի կապի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարայսմայօղլուն:

Թուրքիայում գովազդի արգելումը սոցցանցերում կնվազեցնի համացանցի թողունակությունը, հայտնել է T24 լրատվական կայքը` վկայակոչելով Քարաիսմայիլօղլուի խեսքերն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայի օրենքը սոցցանցերի մասին, որն ընդունվել էր հուլիսին, պահանջում է, որպեսզի ավելի քան մեկ միլիոն օգտատեր ունեցող սոցցանցերի պլատֆորմները, այդ թվում` Facebook-ը, Twitter-ը եւ YouTube-ը, գրասենյակներ բացեն Թուրքիայում` խստագույն պատժամիջոցներով չկատարման համար, այդ թվում` թողունակության սահմանափակումը, որը պլատֆորմը ոչ պտանի է դարձնում օգտագործման համար: YouTube-ը, Ticktock-ը, Daily Motion-ը եւ Facebook-ը ենթարկվել են, իսկ Twitter-ը` դեռ ոչ:

Քարայսմայիլօղլուի խոսքով` Թուրքիայի քայլն «արդարացված է», Թուրքիայի կառավարությունը «ներկայացուցիչ էր խնդրել» Twitter-ից` «անտեղի հաղորդագրությունները կանխելու համար, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները»: «Սա երկրի անվտանգության խնդիր է»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում