Էս հրաշք աղջիկը իմ ազգակիցն է, ով գերեվարվել էր ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից. Ռուստամ Բաքոյան

Էս հրաշք աղջիկը իմ ազգակիցն է, ով գերեվարվել և ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, բազմաթիվ անմարդկային խոշտանգումների և ստորացումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նա նաեւ հավելել է. «Փոքրամարմին, բայց հոգեպես զորեղ այս աղջիկը, կարողացել է իր մեջ ապրելու և պայքարելու ուժ գտնել։ Այսօր նա բարձրագույն կրթություն է ստանում, նայում առաջ և պայքարում կյանքի անարդարությունների դեմ, քանի որ իր ճակատագրին արժանացած բազմաթիվ աղջիկների, կանանց և երեխաների դեռ պետք է օգնի։
Ոգեշնչող է նրա ուժն ու կամքը»:
Կարծիքներ