ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի փորձագետները պայմանավորվել են համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել

ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների անվտանգության հարցերով փորձագետները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների անցկացման մասին։
Այս մասին տեղեկացնում է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ստորաբաժանումների՝ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հերթական փորձագիտական խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվել են համակարգել գործողությունները տվյալ տեսակի հանցագործությունների դեմ պայքարում:
Լեբեդևը նաև նշել է, որ ԱՊՀ-ի ներսում եղած տարաձայնություններից օգտվող արտաքին ուժերն ակտիվացրել են իրենց գործունեությունը։
Կարծիքներ