Ես և իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք տասնյակ միլիոնավոր դրամ պարգևավճարներից. Պետրոսյան

Ես և իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք տասնյակ միլիոնավոր դրամ պարգևավճարներից. Պետրոսյան

«Թե ինչքան է իմ աշխատավարձը, ես պաշտոնատար հայտատու անձ եմ, իմ հայտարարագրում կտեսնեք անշուշտ, բայց կարող եմ ասել՝ ես և իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք տասնյակ միլիոնավոր դրամ պարգևավճարներից»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «Սամվել Կարապետյանի հաշվին միլիոններ եք ստանում, չե՞ք ամաչում ստեղծված իրավիճակի համար»:

«Ես պարոն Կարապետյանի, Կարապետյանների ընտանիքի համար կարևոր շնորհակալ գործ եմ արել այս երեք ամիսների ընթացքում, ես հարյուրավոր միլիոն դրամների խնայողություններ եմ արել, որը վերջնարդյունքում դառնալու է շահույթ»,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում