Հրապարակվել են Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի օդանավի անձնակազմի և ավիակարգավարի զրույցից հատվածներ

Հրապարակվել են Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի օդանավի անձնակազմի և ավիակարգավարի զրույցից հատվածներ

Բելառուսական հեռուստաալիքները հատվածներ են հրապարակել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի և ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունից:

ОНТ հեռուստաալիքը հրապարակել է ավիակարգավարի խոսքի ձայնագրությունը, երբ վերջինս անգլերենով հայտնում է, որ օդանավակայանի անվտանգության ծառայությունն էլեկտրոնային փոստով հաղորդում է ստացել պայթյունի վտանգի մասին:

Երկրորդ հատվածից, որը ներկայացրել է Беларусь 1 հեռուստաալիքը, պարզ է դառնում, որ վայրէջք կատարելու մասին որոշումը կայացրել է անձնակազմը:

«Մինսկում վայրէջք կատարելու խորհրդատվությունը որտեղի՞ց է ստացվել: Այն ստացվել է ավիաընկերությունի՞ց, մեկնարկի օդանավակայանի՞ց, թե՞ ժամանման օդանավակայանից,- հարցնում է ավիակարգավարը, -Դա մեր առաջարկությունն է»,- պատասխանել են անձնակազմից:

Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA Telegram ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում