Ավտոպատահարներից Թուրքիայում վիրավորվել են բազմաթիվ մարդիկ

Ավտոպատահարներից Թուրքիայում վիրավորվել են բազմաթիվ մարդիկ

Անցած  երկու օրվա ընթացքում Ստամբուլում և Մերսինում տեղի ունեցած ավտոպատահարների հետևանքով վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, նրանցից 7-ը՝ ծանր: Ստամբուլում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավտոբուս: Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են վարորդը և չորս ուղևոր: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: 

 

Մերսինի թունելներից մեկի ելքի մոտ միմյանց են բախվել Մերսինի քաղաքապետարանի աղբատար մեքենան և ուղևորատար ավտոբուսը: Բազմաթիվ վիրավորներ, 7 մարդ ծանր վիճակում է: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում