«Google»-ը կսկսի ստուգել պատկերների հավաստիությունը

«Google»-ը կսկսի ստուգել պատկերների հավաստիությունը

«Google»-ը կսկսի նշել հավաստի պատկերները նկարների որոնման ժամանակ, հաղորդում է «Reuters»-ը։

Հավաստիության մասին տեղեկատվությամբ պիտակները կցուցադրվեն որոնման արդյունքների մանրապատկերների տակ, նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս մեխանիզմի ներդրման նպատակը կեղծիքների տարածման դեմ պայքարն է:

Այս տարվա ապրիլին «Google»-ին պատկանող YouTube վիդեո հարթակի ամերիկացի օգտատերերի համար հասանելի դարձավ տրամադրված տվյալների հուսալիության մասին տեղեկատվությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում