ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին

ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին

Արաբական Միացյալ Էմիրությունները ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ճանաչելու մասին բանաձև ընդունել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է WAM գործակալությունը:

ԱՄԷ-ի պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի խոսքով՝ Պաղեստինին ՄԱԿ-ին լիիրավ անդամակցություն տալը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերն ակտիվացնելու համար:

Պետնախարարն ընդգծել է, որ առանց Պաղեստինի անկախ և ինքնիշխան պետության ստեղծման անհնար է տարածաշրջանում հասնել կայուն և արդար խաղաղության, ինչպես նաև ապահովել Իսրայելի անվտանգությունը։

Ապրիլի 18-ին Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգտագործել է վետոյի իր իրավունքը և արգելափակել է Ալժիրի բանաձևը, որով առաջարկվում էր Պաղեստինը դարձնել համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ:

Անվտանգության խորհրդի 12 անդամներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթին։ Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում