Հայաստանն Ադրբեջանին 5 գերիների դիմաց վերադարձրել է 1-ին

Հայաստանն Ադրբեջանին 5 գերիների դիմաց վերադարձրել է 1-ին

Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյանի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան», - ասել է Մուրադովը:
Հիշեցնենք, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Նրանց անուններն են` Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում