Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ապահովեց 2-րդ մեդալը

Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ապահովեց 2-րդ մեդալը։ Գերազանց մենամարտ անցկացրեց ու տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ 75 կգ քաշային Համլետ Ադամյանը, որն առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Ստիվեն Ինդլիկայի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Կարծիքներ