Ուսուցողական խաղ էր. Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Հայաստան-Կիպրոս ընկերական խաղի մասին։
«Բավականին լավ հանդիպում ստացվեց։ Ուսուցողական խաղ էր։ Շատ նոր ինֆորմացիա ստացա այս խաղում, նորեկները շատ էին։ Շատ էինք ուզում հաղթել, բայց, ցավոք, չստացվեց։
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին։ Եղել են դեպքեր, երբ հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ են դրսևորել, բայց հետագայում նրանց կարիերան չի դասավորվել։ Հավաքականում 7 ֆուտբոլիստ է նորամուտը նշել։ Բոլորը լավ տպավորություն թողեցին»,- ասել է Ալեքսանդր Պետրակովը։
Կարծիքներ