Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի լինել-չլինելու հարցը լրջանում է Omicron շտամի պատճառով

Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի լինել-չլինելու հարցը լրջանում է Omicron շտամի պատճառով

Պեկինում նախատեսված 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 66 օր:  Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր՝ Omicron շտամի  հայտնաբերումը մտահոգիչ է համարում: Ավելին, Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտնել է, որ Omicron-ը կարելի է  համեմատել «Էբոլա» վիրուսի հետ և այն նույնքան վարակիչ է, որքան «Դելտա» շտամը:  Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Համաճարակի նոր բռնկումների պատճառով մտահոգ են նաև համաշխարհային սպորտի ղեկավարները: Նույնիսկ Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի լինել-չլինելու հարցն է քննարկվում:

Կրքերը հանդարտեցնող հանգամանք նույնպես կա: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը  լրագրողների հետ ճեպազրույցում  ասել է, որ Օլիմպիական խաղերի վրա Omicron-ի ազդեցությունը կանխարգելման և վերահսկման որոշակի մարտահրավերներ կառաջացնի, սակայն  իրենց երկրում COVID-19- ի տարածումը կանխելու,  դրա դեմ պայքարելու հաջողված փորձի շնորհիվ  ձմեռային մարզահանդեսը կկայանա նախատեսված ժամանակացույցով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում