Խուզարկություններ են իրականացվում «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում
Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում:
Ի պատասխան 1Lurer.am-ի հարցման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։
«Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելեցին կոմիտեից։
Նշենք, որ խոսքը նոր հարուցված քրեական վարույթների մասին է։ «Հաղթանակ» կուսակցության մի շարք անդամների տներում խուզարկությունները կապված են ընտրություններում թույլ տրված հանցագործությունների հետ։


Կարծիքներ